News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշացել է ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից, Քանի որ Սեւաստոպոլից Յալթա մեկնելու ճանապարհին մտել է «Գիշերային գայլեր» ակումբի բայքերների ճամբար:

Ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվին», բայքերներին այցելելը հանգեցրել է 4 ժամ ուշացման: Այդ կապակցությամբ ուկրաինացի պաշտոնյաներն սկսել են հերթով դժգոհություն եւ վրդովմունք հայտնել: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարար Վիկտոր Բալոգան Facebook սոցցանցի իր էջում գրել է, «Պուտինը գերազանցել է ուշացման սահմանները», հավելելով, որ այդկերպ ռուս առաջնորդը ցույց է տվել ինչն է իր համար  առաջնայինը:

Առավել կոշտ է արտահայտվել Ուկրաինայի ԱԳՆ-ի նախկին ղեկավար Վլադիմիր Օգրիզկոն: Նա ՌԴ նախագահի արարքը դիվանագիտական բռիություն է անվանել:

 «ՌԻԱ Նովոստին» մանրամասներ է ներկայացնում Պուտինի եւ բայքերների հանդիպումից: Պուտինն ավելի վաղ արդեն եղել էր Սեւաստոպոլի մոտ գտնվող «Գիշերային գայլերի» այս կայանում, որտեղ պարբերաբար մոտոցիկլիստների հավաքույթներ եւ բայք-շոուներ են անցկացվում: Բացի այս, Պուտինը նման միջոցառումների այցելում է նաեւ այլ վայրերում, մասնավորապես`Նովոռոսիյսկում:

Ակումբի մուտքի մոտ Պուտինին դիմավորել է բայքերների առաջնորդ Խիրուրգը, նրանք ջերմորեն գրկախառնվել են: «Գիշերային գայլերի»  ղեկավարը նախագահին հրավիրել է հերթական բայք-շոուին, որը տեղի կունենա այնտեղ հուլիսի 20-21-ին: «Եթե անձամբ չեք կարող գալ, միգուցե տեսաուղերձ հղեք տղաներին, նրանք շատ էին խնդրում», - ասել է բայքերը: «Անպայման կանենք», - պատասխանել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ