News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր մերձավորներից պահանջել է չխառնել անձնական եւ հանրային կյանքը: Նման հայտարարություն Օլանդն արել է հեռուստահարցազրույցի ժամանակ` ներկայիս իր ընկերուհու` Վալերի Թրիերվեյլերի հետ կապված սկանդալի ֆոնին:

Նա սկանդալ էր հրահրել` Twitter-ում աջակցություն հայտնելով Օլիվիե Ֆալորնիին, ով խորհրդարանկան ընտրություններում մրցակցում էր Օլանդի նախկին ընկերուհու` Սեգոլեն Ռուայալի հետ: Վերջինս պարտվել էր, իսկ Թրիերվեյլերի վրա քննադատությունների տարափ էր տեղացել, այդ թվում` Օլանդի եւ Ռուայալի ավագ որդու` Թոմ Օլանդի կողմից:

«Ես առանձնացնում եմ մասնավոր եւ հանրային կյանքը եւ կարծում եմ, որ մասնավոր հարցերը լուծվում են մասնավոր կյանքի շրջանակում: Ես իմ մերձավորներին ասել եմ, որ պահպանեն այդ սկզբունքը»,-ասել է Օլանդը:

Նրա խոսքով` ինքը մտադիր չէ հատուկ առաջին տիկնոջ կարգավիճակ ստեղծել Թրիերվեյլերի համար, ով զբաղվում է լրագրությամբ:

«Վալերին ցանկանում է  շարունակել իր մասնագիտական գործունեությունը, ես դա հասկանում եմ: Այդ տեղը հեշտ չէ զբաղեցնել: Միաժամանակ, ամեն անգամ, երբ անհարժեշտ կլինի պահպանել արարողակարգը, իսկ դա հաճախ չէ, որ տեղի է ունենում, կպահպանվի»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ