News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Նոր ալիք-2012»-ի երկրորդ օրվա արդյունքներով  Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը շարունակում է  մնալ ութերորդ տեղում: Նա 180 միավոր է ստացել:

Երկրորդ օրը երգիչները կատարել են իրենց երկրների հիթերը: Սուրեն Առուստամյանը կատարել է Ավետ Բարսեղյանի հեղինակած  «Իմ սերը քեզ» երգը:

Մրցույթի առաջատարների եռյակում երկրորդ օրը փոփոխություն է կատարվել. ուկրաինուհի Մարիա Յարեմչուկը առաջատարի տեղը զիջել է իտալացի Կոնստանցո Դել Պինտոյին: Լատվիական  «Framest» խումբը երրորդ տեղում է, իսրայելա-իտալուհի Այալա Էլիգոոլան չորրորդից իջել է վեցերորդ տեղ, չորրորդ տեղում ղազախստանցի իգիթներն են`  «The Jigits»:

«Նոր ալիքում» հուլիսի 27-ին նախքան մասնակիցների բեմ դուրս գալը ելույթ են ունեցել ռուսական ռոքի լեգենդները` Գարիկ Սուկաչովը ու «Անձեռնմխելիները» խումբը, Ալեքսեյ Ռոմանովը եւ «Հարություն» խումբը, Անդրեյ Մակարեւիչը եւ «Ժամանակի մեքենան», Բորիս Գրեբենշչիկովը եւ «Ակվարիումը», «Չայֆ» խումբը եւ Պելագեյան:

Համերգը վարել են Քսենիա Ստրիժն ու Միխայիլ Եֆրեմովը:

Վերջում ելույթ է ունեցել «Ժամանակի մեքենան» խումբը: «Մինչեւ վերջին կաթիլը խմում եմ ծովում եղածների կենացը» հանդիսատեսները երգում էր միաձայն: Վերջում բոլոր խմբերը միասին կատարեցին «Շրջադարձ» երգը` բեմը զիջելով մասնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ