News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան համար պայքարում ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի հանրապետական թեկնածուն, հետեւաբար Միտ Ռոմնիի գործընկերը հավանաբար կլինի Վիսկոնսին նահանգի կոնգրեսական Փոլ Ռայանը: Այս մասին հայտնել է Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը:

Ռոմնին իր գործընկերոջը պաշտոնապես կներկայացնի  օգոստոսի 11-ին` Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաք այցի ժամանակ:

Փոլ Ռայանը 42 տարեկան է: 1990 թթ-ին նա աշխատել է որպես մի շարք սենատորների օգնական, բացի այդ եղել է փոխնախագահի թեկնածու հանրապետական Ջեկ Քեմփի սպիչռայթերը (1996 թ-ի նախընտրական քարոզարշավ): 1998 թ-ին Փոլն ընտրվել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում: Մինչ այժմ նա վերընտրվել է եւս 6 անգամ:

նախագահի պաշտոնի համար  Ռոմնիի թեկնածությունը  պաշտոնապես կառաջադրվի Ֆլորիդայում` օգոստոսի 27-30 տեղի ունենալիք  հանրապետականների համագումարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ