News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելցի դիվանագետը բողոքել է Բաքվի կոմունալ ծառայություններից, հաղորդում է vesti.az-ը:

«Ամերիկյան հայտնի jweekly.com պորտալին տված հարցազրույցում ոչ պակաս հայտնի դիվանագետ, Իսրայելի ԱԳՆ  ներկայացուցիչ եւ քաղաքական հարցերով խորհրդական Էնդի Դեյվիդը  պատմել է Բաքվում իր գործունեության մաիսն. «Երբ ես կնոջս հետ հասա Բաքու, հասկացա, որ դիվանագետի կյանքը ոչ միշտ է հրապուրիչ: Առանց որեւէ նախազգուշացման կարող են անջատել էկեկտրաէներգիան: Դուք կարող եք առավոտյան արթնանալ եւ իմանալ, որ ջուրը կտրել են: Իսկ ձմռանը Բաքվում ապրելն իսկական փորձություն է: Գիշերը կարող են հանկարծ անջատել ջեռուցումը եւ դու ստիպված ես փաթաթվել ամեն ինչով, որ մի կերպ տաքանաս»,-նշել է դիվանգետը:

Ինչպես գրում է ադրբեջանական պարբերականը,  վերջին շրջանում օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից Բաքվի քաղաքային իշխանությունների հասցեին կշտամբանքները սովորական են դարձել:

«Մեր կոմունալ ծառայությունների համար քննադատությունները (եւ տեղին) որեւէ նշանակություն չունեն: Իսկ հիմա պատկերացրեք, որ եթե անգամ օտարերկրացի զբոսաշրջիկներն են շոկի մեջ ընկնում, ապա ինչպիսին է մեր` Բաքվի բնակիչներիս վիճակը: Իսկ գուցե մեր կումունալ ծառայություններն իրեց առջեւ մեզ կոփելու խնդի՞ր են դրել`  հոգու խորքում ասելով. «Էհ, դուք մեզ չեք հասկանա: Սակայն ապագայում (իսկ մենք մտադիր չենք ձեր սոցիալական վիճակը բարելավել), երբ դուք սպարտացի դառնաք, շնորհակալություն կասեք»:

Սակայն մի նրբություն եւս կա, որը կարող է օգնել կոմունալ ծառայություններին: Մտածել տարբերակ, թե հայերն են իսրայելցի դիվանագետի նկատմամբ սսդրանք իրականացրել` անջատելով նրա գազը, ջուրն ու լույսը: Այդ ժամանակ բոլորը նրանց կհավատան: Չէ՞ որ հայերը դժգոհ են Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների սերտացումից, ահա եւ որոշել են այդ ձեւով արտահայտել դա: Իսկ եթե ավելի լուրջ` ապա ժամանակն է ամաչելու: Ոչ, ոչ Բաքվի բնակիչների առջեւ, մենք զոմբիի նման հարմարվել ենք դրանք: Սակայն ձեզ մի խայտառակեք օտարերկրացիների առջեւ եւ մտածեք ձեր իմիջի մասին: Սական այդ ինչի՞ մասին ենք խոսում: Ամոթն ու մեր կոմունալ ծառայություննե՞րը: Ծիծաղս եկավ»,-գրում է vesti.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ