News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսական բանակի զինանոցը շուտով կհամալրվի նորագույն զենիթահրթիռային С-500 համալիրով: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ինչպես նշված է Ռազմաօդային ուժերի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Դ. Ռոգոզինի հղած ուղերձում, հակաօդային պաշտպանության զորքերն առաջիկայում զենիթահրթիռային С-500 եւ «Վիտյազ» համալիրներ եւ ռադիոլոկացիոն նորագույն տեխնիկա, ավտոմատացման միջոցներ կստանան:

Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ սպառազինման պետական ծրագրի շրջանակում մինչեւ 2020թ. ծրագրվում է գնել եւ արդիականացնել ավելի քան 2 հազար ավիացիոն համալիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ