News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-7-ին կայանալիք  «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել 120 ընկերություններ: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Մասնակիցների մի մասը օտարերկրյա ընկերություններ են՝ Հարավային Կորեայից, Սինգապուրից, Ռոսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից:

Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ICT»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, եւ «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:

Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն`«ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի եւ պատկերների մշակման մեջ:

Միջոցառման կարեւոր ձեռքբերումներից է նաեւ Կորեայի Հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առեւտրաարդյունաբերական պալատը եւ այլ կազմակերպություններ:

Սինգապուրից այս տարի կներկայանա «BANSEA» վենչուրային ընկերությունը:

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը  տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: «ԴիջիԹեքն» ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Տպել
Ամենաշատ
Partner news