News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում՝ ամենահին եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Նշանի մոտ, որն այժմ գտնվում է վթարային վիճակում, փետրվարի 4-ին բողոքի գործողություն է կայացել, որին մասնակցել են «Բազմազգ Վրաստան» կազմակերպոության մոտ երեք տասնյակ ակտիվիստներ, գրում է «Ռեզոնանսի» թերթը:

Վերջին շրջանում եկեղեցու տանիքի տան պատսպարվել են անտուն մարդիկ ու շները: Փետրվարի սկզբին հայտնի է դարձել, որ եկեղեցու տարածքում ինչ-որ մի քաղաքացի շների մեծ խումբ է հավաքել: Բայց քաղաքային իշխանությունները, որ վաղօրոք էին տեղեկացվել այդ մասին, կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել, եւ շնորհիվ ակցիայի մասնակիցների՝ ինչպես հայերի, այնպես էլ վրացիների, եկեղեցու տարածքը մաքրել էին շներից:

Կազմակերպության ակտիվիստները պահանջում են քաղաքապետարանի համապատասխան ծառայություններից միջոցներ ձեռնարկել պատմական հուշարձանը պահպանելու համար: «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքով, առաջին հերթին պետք է փակվեն եկեղեցու դռներն ու պատուհանները, որ անտուններն ու շները չկարողանան մուտք գործել: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ բռնկված հրդեհը ոչնչացրել էր եկեղեցու որմնանկարները:

2007թ. պատմական հուշարձանների շարքում գրանցված Սուրբ Նշանը փակ է բոլշեւիկների ժամանակներից, եւ խորհրդային տարիներին այնտեղ գրադարան է գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ