News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի առաջացրած  հիստերիայից հետո սկսել են հետապնդել նրա ընտանիքին: Turan գործակալության հետ զրույցում Այլիսլին  հաստատել է նախօրեին իր որդուն եւ կնոջը  աշխատանքից հեռացնելու մասին լուրը: Նա վստահեցրել է, որ չի պատրաստվում երկրից հեռանալ:

Contact.az-ը հայտնում է, որ գրողի որդի, Հարկային ծառայության գնդապետ Նաջաֆ Նայիբովը (Այլիսլի), որը 12 տարի ղեկավարում էր Պետհարկային գերատեսչության ֆինանսական բաժինը, առանց պատճառաբանության հեռացվել է աշխատանքից:  Գրողի կինը՝  Սաբայիլի շրջանում երկար տարիներ Նազիմ Հիքմեթի անվան մանկական գրադարանը ղեկավարած Գալինա Այլիսլին, նույնպես անսպասելի հեռացվել է աշխատանքից:

«Այդ ամենն արվում է իմ վրա ճնշում գործադրելու նպատակով, դա վրեժ է իմ գրած «Քարե երազներ» վեպի համար», - ասել է գրողը:

«Քարե երազները» եռերգության երկրորդ մասն է: Առաջին մասը՝  «Եմենը», գրվել էր դեռեւս 1990թ.:  Եռերգության երրորդ մասը դեռ ձեռագիր վիճակում է, դրա բովանդակության մասին գրողը չի պատմում:

Հիշեցնենք, որ «Քարե երազները» մեծ աղմուկի եւ գրողին հայկական կողմնորոշման, հակաադրբեջանականության եւ այլնի մեջ մեղադրելու պատճառ էր դարձել: Բաքվում Այլիսլիի՝ երկիրը լքելու պահանջով բողոքի ցույցեր էին անցկացվել:

Contact.az-ը նշում է  որ «գրքի էությունը  մտավորականի մտորումներն են հայ-ադրբեջանական հիմնախնդրի եւ երկու ժողովուրդների հարաբերությունների վերաբերյալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ