News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների երկու տարին: Ուղիղ երկու տարի առաջ, այս օրը առավոտյան ժամը 6:30-ին ոստիկանությունը հարձակվեց Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների վրա եւ ցրեց նրանց: Դրա արդյունքում հազարավոր ցուցարարներ հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Երեկոյան արդեն իշխանությունները ոտքի հանեցին բանակը, զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի արդյունքում սպանվեցին 10 քաղաքացիներ. Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Համլետ Թադևոսյանը։ Բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին:

Նշենք, որ մինչ օրս բացահայտված չեն այդ սպանությունների հեղինակները, թեեւ հայտնի են հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկանների անունները, որոնց կրակոցներից սպանվել են 10 զոհերից 3-ը: Իշխանությունները հայտարարում են, որ մարտի 1-ի էջն արդեն փակված է, իսկ ընդդիմությունն ու զոհերի հարազատները, հայտարարում են, որ քանի դեռ մեղավորները չեն բացահայտվել եւ չեն պատժվել, այդ էջը փակված համարել չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ