Հունական գազային DESFA ընկերության վաճառքի մրցույթին ներկայացվել է միայն մեկ հայտ` ադրբեջանական SOCAR ընկերությունից: Միաժամանակ պետական DEPA գազային ընկերության համար մրցույթին և ոչ մի հայտ չի ներկայացվել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում անելով սեփականաշնորհման աճուրդի մասին տեղյակ մարդկանց:

Ինչպես նշում է Լենտա.ռւ-ն, DESFA ընկերության աճուրդին սպասվում էր ռուսական «Սինթեզ» էներգետիկ ընկերության, մասնակցությունը իսկ «Գազպրոմը» հանդիսանում էր DEPA-ի գնման հիմնական հավակնորդը:

Լրատվամիջոցների տվյալներով` DESFA-ի և DEPA-ի աճուրդին նաև պատրաստվում էին մասնակցել անվանումները չնշած հունական ենթակառուցվածքներ և 12 երկրների ներդրողներ: Նշվում էր նաև, որ «Գազպրոմը» DEPA-ի համար 900մլն եվրո է առաջարկել: Իսկ, թե որքանով էին պատրաստվում վաճառել DESFA-ն հայտնի չէ: