Ինֆորմատոր Էդվարդ Սնոուդենը չի նստել ինքնաթիռը, որը մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանից մեկնել է Կուբայի մայրաքաղաք Հավանան, հաղորդում են բազմաթիվ աղբյուրները:
Ենթադրվում է, որ Սնոուդենը, ով Հոնկոնգից հետո գիշերել է Մոսկվայում, առաջիկայում կմեկնի այնպիսի երկիր, որտեղ ամերիկյան իշխանությունները նրան ձերբակալել չեն կարողանա:
Մինչ այդ ամերիկյան իշխանությունները հայտարարել էին, որ ռուսական իշխանություններից ակնկալում են, որ վերջիններս կդիտարկեն «բոլոր հնարավոր միջոցները»՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին արտահանձնելու ԱՄՆ-ին, փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աղբյուրները հաղորդում էին, որ Սնոուդենը «Շերեմետեւոյից» Հավանա կմեկնի Մոսկվայի ժամանակով 14:05-ին:
Ամերիկյան իշխանությունները կարող են իջեցնել Սնոուդենին տեղափոխող «Աէրոֆլոտի» ինքնաթիռը




























