Եվրամիությունում Լիտվայի նախագահության գերակա ուղղություններից մեկը լինելու են հարաբերոււոնները Արեւելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, որ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին հիմնական գերակայություններից են լինելու հարաբերությունները վերոնշյալ երկրների հետ:
Գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինան հույս ունի ստորագրել ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը, այն դեպքում, երբ Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ բանակցությունները նախատասվում է ավարտել գագաթաժողովի նախաշեմին, հաղորդում է «Europe Online Magazine»-ին:
Նշենք, որ Լիտվան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:



























