News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը Եղիշե Գեւորգյանին չի դիտարկում որպես պատանդ կամ գերի, այլ բացառապես որպես փախստական հանցագործ: Այդ մասին հայտնել է գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձանաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով տվյալները, որոնք հայտնել էր Ադրբեջանի՝ գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձանաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

«Գեւորգյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր եւ նրան կասկածում էին նոր հանցագործության մեջ: Նա ներգրավված է  հարուցված քրեական գործի մեջ»,- հիշեցրել է Արմեն Կապրիելյանը:- «Ես իրոք հույս ունեմ, որ մի օր Եղիշե Գեւորգյանն իր գործած հանցանքների համար հայկական արդարադատության կողմից պատասխանատվության կենթարկվի»:

Ինչպես նշել է Շահին Սաիլովը, Եղիշե Գեւորգյանը եւ իր ընտանիքը կամավոր մեկնել են Ադրբեջան, ուստի գերի կամ պատանդ չեն հանդիսանում: «Նա հրաժարվում է վերադառնալ Հայաստան եւ Ադրբեջանին դիմել է երրորդ երկիր մեկնելու օգնության խնդրանքով: Ադրբեջանի կառավարությունը միջազգային օրենքներին ու իր վրա վերցված պատասխանատվության համաձայն այդ ընտանիքի հարցով դիմել է փախստականների խնդիրներով ՄԱԿ-ի Գերագույն խորհուրդ: Այս պահին նշված ընտանիքի հարցերով զբաղվում է հենց այդ կառույցը»,- հայտնել է պետական հանձնաժողովի քարտուղարը:

Եղիշե Գեւորգյանը խուսափել էր պատասխանատվությունից՝ պաշտպանվելով սեփական երեխաներով: 2010թ.-ի հունվարի 10-ին, մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածում Գեւորգյանն իր կնոջ ու երեխաների հետ(այդ ժամանակ 7,6 եւ 3 տարեկան) «ԵրԱԶ» մակնիշի մեքենայով հատել էր սահմանը: Հայակական կողմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենայում երեխաներ կան, կրակ չի արձակել: Սակայն ադրբեջանական կողմից մեքենայի ուղղությամբ կրակոցներ են եղել: 

Եղիշե Գեւորգյանը ծնվել է 1958թ.-ին, գողության եւ այլ հանցանքների համար 8 անգամ պատասխանատվության է ենթարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ