News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մերժել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Իսկ թե ինչով են պատճառաբանել նման որոշումը, փաստաբանն ասաց, որ որոշումը դեռ չեն ստացել, չգիտեն: Որոշումը ստանալուց հետո կտեղեկացնեն՝ դիմելու են Վճռաբեկ դատարան, թե ոչ:

Նշենք, որ նրանք բողոքարկել էին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ին որոշումը, որով բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկել Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։

Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող  Շանթ Հարությունյանը, որը  մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։ Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին, «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նրա դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է, այդ պատճառով էլ նա տեղափոխվել է  «Երեւան Կենտրոն» ՔԿՀ

Տպել
Ամենաշատ