«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին, «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է, այդ պատճառով էլ նա տեղափոխվել է  «Երեւան Կենտրոն» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող  Շանթ Հարությունյանը, որը  մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։ Այս գործով Վերաքննիչ դատարանում նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին