News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Հայաստանն ընդհանուր սահման կունենան եւ դա մոտ ապագայի հարց է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարել է «Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի» փոխտնօրեն Միխայիլ Շերնովը՝ «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» թեկայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:

«Գոյություն ունի 3 Կովկաս. Արեւելյան Կովկաս (Դաղստան, Ադրբեջան), Կենտրոնական Կովկաս (ՌԴ-ի հյուսիսկովկասյան շրջանները, այդ թվում Չեչնիան, Հարավային եւ Հյուսիսային Օսիաները, Վրաստանի եւ Հայաստանի զգալի մասերը) եւ կա Արեւմտյան Կովկաս (Արեւմտյան Վրաստան եւ Աբխազիա):

Առանցքային նշանակություն ունի Կենտրոնական Կովկասը, եւ հիմնական տրանսպորտային ուղիներն ու ենթակառուցվածքները անցնելու են Կենտրոնական Կովկասով»,-ասել Չերնովը:

Նրա խոսքով՝ նորմալ գործունեության եւ անվտանգության նորմալ ապահովման համար Ռուսաստանը պետք է ընդհանուր սահման ստեղծի Հայաստանի հետ, որպեսզի աջակցի Գյումրիում իր ռազմակայանի անվտանգությանը: «Հիմա Հայաստանում շատերը կասկածում են, թե ինչպես են գործելու Մաքսային միության եւ Եվրասիական միության կազմում՝ չունենալով ընդհանուր սահման Ռուսաստանի եւ Եվրասիական միության մյուս երկրների հետ: Բայց այս վիճակը երկար չի տեւի: Ռուսաստանը ուղղակի տրանսպորտային ենթակառուցվածքներ կունենա Հայաստանի հետ հարաբերություններում»,-հայտարարել է փորձագետը՝ ընդգծելով, որ դա կիրականացվի տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքի զարգացման միջոցով:

Նրա ներկայացմամբ՝ հիմնական մայրուղին, որը պետք է ռուսական հյուսիսային Կովկասը եւ արեւմտյան Ղազախստանը կապի Կովկասի հետ, Տրանսկովկասյան մայրուղին է: Միխայիլ Չերնովը նաեւ հավելել է, որ Տրանսկովկասյան մայրուղին կհամալրվի նաեւ երկաթգծով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ