News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Փարիզում հանդիպում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ֆրանսիայում ռուս դեսպանի նստավայրում տեղի ունեցող հանդիպումից առաջ Լավրովը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայի տարածք զորքեր ուղարկել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

ԱՄՆ-ը վճռականորեն կոչ է անում Ռուսաստանին վերջ տալ Ուկրաինայի հետ սահմանին իր զորքերի ավելացմանն ու վերադարձնել դրանք իրենց բազաներ:

«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «մտադիր չէ» խախտել Ուկրաինայի սահմանները եւ որ դա իր հետաքրքրությունների շրջանակում չէ:

Սակայն նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Ուկրաինայի ռուս եւ ռուսալեզու բնակչության իրավունքները ցանկացած կերպ՝ այդ թվում դիվանագիտական, քաղաքական ու իրավական:

Շաբաթ ցերեկը Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ռուսական կողմը հայտարարում է, որ զրույցը կայացել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

Այնուհետ հայտարարեցին, որ Քերրին ու Լավրովը կիրակի Փարիզում հանդիպում կունենան: Հանուն այդ հանդիպման Սաուդյան Արաբիայից Վաշինգթոն վերադարձող Քերրին հրահանգել է փոխել իր ինքնաթիռի ուղղությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ