News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մարիուպոլում ազգային գվարդիայի զորամասի վրա կատարված հարձակմանն ի պատասխան Ուկրաինայի ՆԳՆ ստորաբաժանումները հարձակվող ավազակախմբի դեմ գործողություն են իրականացրել: Ավազակախմբի անդամների թիվը մոտավորապես 300 մարդ է եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

Նրա խոսքով՝ երբ հարձակվողները զորամասի վրա այրվող հեղուկով շշեր ու ֆուգասներ են նետել եւ կրակ բացել հերթապահների վրա, ազգային գվարդիայի մարտիկները նախազգուշական կրակ են բացել: Դրանից հետո, կանոնադրության համաձայն, կրկնակի հարձակման դեպքում արդեն կրակ են բացել հարձակվողների վրա:

Ահազանգից հետո ոտքի են հանվել Մարիուպոլի ոստիկանության ստորաբաժանումները: Կարճ մարտից հետո հարձակվող ավազակախումբը տեղայնացվել ու զինաթափվել է:

Հաշվի առնելով ագրեսիվ հարձակումը զորամասի վրա, ՆԳՆ խմբավորման է միացել «Օմեգա» հատուկ ջոկատը, այդտեղ են բերվել ուղղաթիռներ: Ներկայումս ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը փաստաթղթավորում են փաստերը:

 Գործողությունը շարունակվում է: ՆԳՆ հատուկ ստորաբաժանումը շարունակում է հետապնդել զինված խմբերից մեկին: Փողոցներում ոստիկանները պարեկություն են իրականացնում:

ՆԳՆ աշխատակիցների կողմից կորուստներ չկան: Նախնական տվյալներով՝ հարձակվող գրոհայիններից 3-ն սպանվել է, 13-ը՝ վիրավորվել, 63-ը՝ ձերբակալվել: Նրանցից առգրավվել է զենք, ռուսական բջջային օպերատորների կապի միջոցներ: Պարզվում է նրանց ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ