Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ղրիմը Ռուսաստանին կցելուն վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Մտքեր են փոխանակվել ռուս-թուրքական համագործակցության ուղղությամբ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համագործակցության, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահը ներկայացրել է իր գնահատականները Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: