Եվրոպան եւ ԱՄՆ-ն հրահրեցին Ուկրաինայի ճգնաժամը, կարծում է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը:
Ըստ նրա՝ մեղավոր է ոչ թե Ռուսաստանը, այլ Արեւմտյան Եվրոպան եւ ԱՄՆ-ն:
Ըստ նախկին նախագահի՝ Ուկրաինան չափից դուրս բարդ օրգանիզմ է ինքնուրույն որոշելու համար՝ Արեւմուտք գնալ, թե Արեւելք:
«Ես ասում էի, մի սեղմեք Ուկրաինային, կոչնչացնեք այն, կքանդեք: Հենց դա էլ այժմ տեղի է ունենում», - կարծում է Կլաուսը:
Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը նա տեսնում է միայն արտաքին միջամտության բացակայության դեպքում, հայտնում է »Ռոսբալտը»: