News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի Ախալքալաքի շրջանում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր, այդ թվում եւ իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը եւ Զուրաբ Նողաիդելիի ընդդիմադիր «Արդար Վրաստանի համար» բլոկը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց չգրանցված «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստաքյանը։

Նա նշեց, որ Նողաիդելիի ընդդիմադիր բլոկի ցուցակը ինքն է գլխավորում։ «Մենք բանակցություններ ենք վարել քաղաքական բոլոր ուժերի հետ, սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ իր կազմի մեջ ներառել համարձակ հայացքների տեր մարդկանց։ Դրան համաձայնեց միայն Նողաիդելին»,- ասաց Ռստաքյանը։ Նա ընդգծեց, որ մնացած բոլոր ցուցակներում եւս գերակշռում են հայերը։ «Ցուցակներում վրացիներ գրեթե չկան։ Իսկ ինչո՞ւ, եթե իշխանությունները կարող են իրենց խնդիրները լուծել հայերի օգնությամբ։ Ո՞վ կարող է փչացնել հայի կյանքը, եթե ոչ ինքը՝ հայը։ Ոչ մի վրացի չի կարող անել դա, այդ պատճառով էլ իշխանությունները խուսափել են ցուցակների մեջ վրացիներ ներառելուց»,- նկատեց նա։ Ռստաքյանն ընդգծեց, որ նախընտրական իրավիճակը հանգիստ է։ Նա նաեւ կանխատեսեց, որ ընտրությունները չեն անցնի առանց վարչական միջամտության։ «Սակայն պետք է նշեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լուծել հայերի առջեւ ծառացած խնդիրները, դա պետք է արվի իշխանությունների կողմից։ Սակայն քանի դեռ Վրաստանում լեգիտիմ իշխանություն չի ձեւավորվել, ազգային փոքրամասնությունների խնդիրները չեն լուծվի»,- հայտարարեց Ռստաքյանը։

Նշենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան մայիսի 30-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ