News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալված, ապա փողերի լվացման մեղադրանքով կալանավորված հայ գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը լավ չէ եւ նա բժշկի կարիք ունի:

Քիչ առաջ նրա ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է. «Լեւոն Հայրապետյանի հավատարմագրված անձ եւ ընկեր Մացակ Փոլադյանը քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, որը այս պահին պատրաստվում է բողոքարկել բասմանյան դատարանի որոշումը, վերադաս դատարան խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, բացի այդ պաշտպանը հայտնել է որ Լեւոնի առողջական վիճակը լավ չէ, նա տատապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք եւ գտնվում է հոգեպես ընկճված վիճակում. Լեւոնը վերջերս տարել է ինսուլտ եւ եթե չլինի բժիշկների հսկողության տակ դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին...»:

Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ