![](img/news/22/00/64/default.jpg)
Հուլիսի 20-ին, ժամը 22.10-ին, 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.15-ին իր «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել 67-ամյա Ռոզա Խ.-ին, 11-ամյա Մերի Ա.-ին, 16-ամյա Ռոզա Ա.-ին եւ նրանց տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: