News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իրավական աջակցություն ցուցաբերել Մոսկվայում հուլիսի 15-ին կալանավորված Լեւոն Հայրապետյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանը ծնունդով արցախցի գործարարի ձերբակալությանը:

«ԲՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Լեւոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը Հայաստանում ու Արցախում, եւ գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ պետական խողովակներով իրականությունը պարզելու համար։ Իր կողմից Գագիկ Ծառուկյանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերելու ցանկացած օգնություն՝ Լեւոն Հայրապետյանի իրավական աջակցության համար»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի եղբայրը պնդում է, որ սա քաղաքական հաշվեհարդար է, իսկ հետեւում էլ կանգնած է Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ