News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի Ջրվեժ Մայակ թաղամասի բնակիչ, ՀՊՃՀ ուսանող 17-ամյա Կարենին սպանելու համար 11 տարվա ազատազրկման դատապարտված՝ նույն շենքի բնակիչ, նույն համալսարանի ուսանող 18-ամյա Ջոն Խալաթյանը, Վերաքննիչ դատարանի որոշմամբ կկրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ իր նկատմամբ սահմանված պատիժը: Վերաքննիչ դատարանն այսօր՝ հուլիսի 21-ին, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատապարտյալի պաշտպանի՝ պատիժը մեղմելու, եւ տուժողի իրավահաջորդի՝ պատիժը խստացնելու բողոքները:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Ջոն Խալաթյանը 2013թ. նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ի սահմանում ՀՊՃՀ բակում վիճաբանել է իրենց թաղամասի բնակիչ, նույն համալսարանում սովորող անչափահաս Կարեն Մարգարյանի հետ, որի ընթացքում Կարենն ապտակել է Ջոնին: Միջադեպից իրեն նվաստացած զգալով՝ նույն օրը, ժամը 15:30-ի սահմանում, Ջոն Խալաթյանը տնից իր հետ վերցրել է ծալովի դանակ, իջել շենքի բակ և տեղյակ լինելով, որ իրենց` Ջրվեժ Մայակ թաղամասի 2 շենքի դիմաց Կ. Մարգարյանի հորաքույրը ունի տաղավար, որտեղ պարբերաբար այցելում է Կարենը, ժամը 15:35-ից սկսած 3-րդ մուտքի դիմաց սպասել է նրան: Ժամը 16:10-ին, տեսնելով տաղավար մտնող Կ.Մարգարյանին, կանչել է նրան և միասին մտել են շենքի 3-րդ մուտք, որտեղ Ջոն Խալաթյանն իր հետ նախապես վերցրած դանակով երկու անգամ հարվածել է Կարենին: Կարեն Մարգարյանը ժամը 17:40-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոնում մահացել է:

Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Ջոն Խալաթյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ դիտավորությամբ չի սպանել Կարեն Մարգարյանին: Նա ասել է, որ Կարենին ճանաչել է որպես թաղի բնակիչ և իրենց համալսարանի ուսանող, նրա հետ տարաձայնություններ է ունեցել փոխադարձ կատակներ անելու պատճառով: Ջոն Խալաթյանը պատմել է, որ 2013թ. նոյեմբերի 20-ին ինքը սովորականի պես գնացել է դասի, հետո դուրս եկել քայլելու և պատահաբար հանդիպել Կարենին, որի հետ եղել է իրեն անծանոթ մի քանի տղա: Մոտեցել է Կարենին, խոսել հետը, Կարենն իրեն կրկին վիրավորել է և իրենց միջև մի քանի րոպե քաշքշուկ է եղել: Նույն օրը՝ որոշ ժամանակ անց, իր ընկեր Աշոտի նախաձեռնությամբ համալսարանի ակումբում հանդիպել է Կարենին, հաշտվել նրա հետ, որից հետո վերադարձել է տուն: Ջոն Խալաթյանը պատմել է, որ շենքի բակում է եղել, երբ  շենքի դիմաց գտնվող կրպակաշարի մոտով անցել է Կարենը, տեսնելով իրեն, ասել է` «արա, էս հլը սաղ ե՞ս» ու մտել հորաքրոջ` Արփիկի կրպակ: Մի քանի վայրկյանից դուրս է եկել, արագ մոտեցել իրեն ու ասել է, որ խոսելու բան կա: Ըստ Ջոն Խալաթյանի՝ երբ ինքը մտել է մուտք, իր հետևից մտել է Կարենը, ձեռքերով ուժեղ սեղմել է իր վիզը, սեղմել պատի վրա ամրացված փոստային արկղերին: Նա ասել է, որ մեջքի հատվածում ցավ զգալով և հնարավորություն չունենալով այլ կերպ ազատվել Կարենից՝ գրպանից հանել է ծալովի դանակը և մեկ անգամ հարվածել Կարենին: Նշենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ Ջոն Խալաթյանի պարանոցի և գոտկային շրջաններում վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր էր ճանաչել Ջոն Խալաթյանին՝ նրան 11 տարվա ազատզրկման դատապարտելով: Դատարանը որոշել էր նաեւ   ամբաստանյալ Ջ.Խալաթյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ՝ Կարենի տատիկ Լիդա Մարգարյանի, բռնագանձել մեկ միլիոն հինգ հարյուր հազար /1.500.000/ ՀՀ դրամ՝ որպես հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ