News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հուլիսի 22-ին, Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասովսպանության մեջ եւ դատապարտեց 17 տարվա ազատազրկման: (ֆոտոռեպորտաժ)

Ղուկասյաննների ընտանիքից վճռի հրապարակմանը ներկա էին ամբաստանյալի եղբայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, եւ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը մինչեւ հիմա ներկա չի եղել եղբորորդու գործով դատական նիստերին, այսօր էլ դատարան չէր եկել:

«Գնացի տղերք, լավ մնացեք»,- դատավճիռը լսելուց հետո նիստերի դահլիճում հավաքված ընկերներին եւ հարազատներին դիմեց Վահե Ղուկասյանն ու ժպիտով դուրս եկավ:

Նշենք, որ դատախազը պահանջել էր 22 տարվա ազատազրկում:

Մինչեւ դատավճիռը Վահե Ղուկասյանի  շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ընթերցեց պաշտպանական ճառը: Նա անդրադարձավ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի բոլոր կետերին՝ փորձելով ապացուցել իր պաշտպանյալի անմեղությունը:

Փաստաբանը հիշեցրեց, որ գործով տուժող, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  երեխաների կնքահոր՝ Հարություն Խաչատրյանը (քավոր Հարութ),  դատարանում ասել էր, որ ինքը չի ճանաչել Վահե Ղուկասյանին,Վահեն նույնպես պնդել է, որ չի ճանաչել քավորին, հետեւաբար, ըստ Հայկ Ալումյանի, Վահե Ղուկասյանը քավոր Հարութին ոչ հետապնդելու, ոչ վիճելու եւ ոչ էլ կրակելու կամ սպանելու մտադրություն չի ունեցել:

Հայկ Ալումյանը դատարանին նաեւ  հայտնեց, որ իր պաշտպանյալը ստեղծված իրավիճակում ընդամենը  ինքնապաշտպանվել է. «Այստեղ Վահե Ղուկասյանի նկատմամաբ քրեական հետապնդում չէր կարող լինել, առաջարկում եմ առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել անմեղ»:

Պաշտպանական ճառի ընթերցումից հետո կողմերը հրաժարվեցին որեւէ բան ասել: Ամբաստանյալ Վահե Ղուկասյանը եւս  հրաժարվեց իր վերջին խոսքի իրավունքից:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեւորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ