News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել 21-ամյա Թոմվաս Վարդանյանին 13 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ առանց լսելու ամբաստանյալի ցուցմունքը: Այս մասին NEWS.am-ին ասաց  ամբաստանյալի մայրը՝ նշելով, որ որդուն նույնիսկ առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել ցուցմունք տալ:

«Դատի ժամանակ դատավորն ու դատախազը մեր պաշտպանին չէին էլ լսում, իրենց համար զրուցում էին, իսկ վերջում էլ դատավորն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը: Տղաս ուզում էր ցուցմունք տալ, բայց դա էլ չթողեցին՝ առանց պատճառաբանելու»,- ասաց դատապարտվածի մայրը՝ Կիմա Վարդանյանը:

Կիմա Վարդանյանի պնդմամբ՝ որդուն մեղադրում են մի բանի մեջ, որն ինքը չի արել: Ըստ մեղադրական եզրակացության՝ օդանավակայանի սրճարաններից  մեկի խոհարար օգնական Թովմաս Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկել իրենց մոտ սպասք լվացող Հայկանուշին, քանի որ չի ցանկացել վերադարձնել 500 ԱՄՆ դոլար եւ 100 հազար դրամ պարտքը:

«Դեպքի օրը տղաս Հայկանուշի հետ դուրս են եկել սրճարանից, հետո երկար ժամանակ չկար: Մեկ էլ զանգում է Հայկանուշը, ասում՝ հասեք, օգնեք: Հետո անընդհատ զանգում էինք, չէին պատասխանում, մեկ էլ մի քանի ժամից տղաս զանգեց, թե ես դաշտում եմ ու անջատեց հեռախոսը: Ընտանիքով դուրս եկանք ու սկսեցինք գյուղի կողքի բոլոր դաշտերը ստուգել, հետո մի կերպ տղայիս գտանք դաշտում՝ ծեծված վիճակում»,- դեպքի մանրամասները պատմեց տիկին Կիման:

Որդուն գտնելու հաջորդ օրը Կիմա Վարդանյանն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող Հայկանուշին, որն էլ հայտնել է, թե Թովմասը ցանկացել է սպանել իրեն, քանի որ չի ցանկացել վերադարձնել պարտքը:

«Բայց նման բան չի եղել: Իմ տղան չէր կարող նման կերպ վարվել, բայց դատարանը ոչ մի բան չի լսում: Տղաս երեք անգամ հոգեբուժարան է պառկել, հիմա էլ «Նուբարաշենում» հոգեբույժի հսկողության տակ է, դատերին միշտ շտապօգնության մեքենայով են բերում, տանում»,- ավելացրեց Թովմաս Վարդանյանի մայրը՝ պնդելով, որ այս ամբողջը գործով դատախազի կամայականության արդյունքն է:

Նշենք, որ Թովմաս Վարդանյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ դատապարտել 13 տարվա ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ