News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


«Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանին նախաքննության ժամանակ խոշտանգումների են ենթարկել, նախաքննական ցուցմունքը նա չի գրել եւ ստիպված է ստորագրել քննիչների գրած ցուցմունքի  հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ հայտարարեց  ամբաստանյալը։

«Հարցաքննություն չի եղել, տարել են, ծեծել են, ասել են՝ էս գործերը ձեր վրա պիտի վերցնեք։ Իմ կամքով չեմ գրել, որ համաձայն եմ գրված ցուցմունքների հետ»,-ասաց Դավիթ Գալստյանը։

Նա նաեւ նշեց, որ թալանված տները ճանաչելու՝ իր մասնակցությամբ գործողությունները ձեւական են եղել։

 «Երբ որ ինձ տանում էին այդ տուն, ոստիկանները տան անդամներին ասում էին՝ մի հատ երեխեքին տարեք էս յան, երկու հատ նկար անենք, դուրս գանք»,- պատմեց Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ իր խոշտանգումները դադարել են այն ժամանակ, երբ ինքը տեղի է տվել եւ համաձայնել է քննիչների առաջարկած ցուցմունքին։

Փաստաբանի հարցին, թե արդյոք Դավիթ Գալստյանը ճանաչել է բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին, ամբաստանյալը պատասխանեց. «Կալանավայրում եմ լսել Արտուշ Հակոբյանի մասին, մեզ հետ գառնեցի տղա կար, ինքն էր պատմում, որ իրենց մոտ էս անունով մարդ կա»։

Ամբաստանյալը նշեց, որ ինքը չի ճանաչել նաեւ գործով  մեղադրյալ, արդեն հանգուցյալ Արման Դալլաքյանին, նրան ընդհանրապես չի տեսել։

Դատախազը կարդաց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, որում մանրամասն նկարագրված էր կողոպուտը եւ թալանի հետագա օգտագործումը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նախաքննական ցուցմունքը լսելուց հետո ամբաստանյալ Դավիթ Գալստյանը ի նշան բողոքի դատարանի դահլիճում կտրել էր դաստակի երակը, ինչից հետո դատական նիստն ընդհատվել էր։

Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ