News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներին հաջողվել է պարզել Նոր Նորքի 6-րդ զանգվածում գործող գեղեցկության սրահներից մեկի վարսահարդար Լիանա Խաչատրյանը, որը մեղադրվում է Շիրակի փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի աստիճավանդակի վրա մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա գողանալու մեջ, կատարել է նաեւ այլ գողություն:

Հունիսի 11-ին նույն գեղեցկության սրահում փորձաշրջան անցնող Լիանան այցելուի մազերը հարդարելու ընթացքում հասցրել է հափշտակել վերջինիս ոսկյա շղթան: Լիանան այնպես հմտորեն է գողացել շղթան, որ այցելուն չի նկատել, սակայն երբ մեկ ժամ անց վերադարձել եւ վարսահարդարին մեղադրել է գողություն կատարելու մեջ, Լիանան սկսել է արտասվել եւ նեղացած ձեւանալ: Ոստիկանությունում արդեն Լիանան ստիպված էր ընդունել կատարած հանցանքը:

Նշենք, որ Լիանա Խաչատրյանը հունիսի 24-ին Շիրակի փողոցում մի կնոջ վզից հափշտակել էր ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Տարածքը հսկող տեսանկարահանող սարքերն արձանագրել էին կատարվածը, եւ ոստիկանները մի քանի օրից հայտնաբերել էին գողին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ