News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի «Նոյան տապան» մշակութային կենտրոնը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ռազմական գործողությունների արդյունքում տուժած հայերի մասին տեղեկությունների չի տիրապետում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Իսրայելի «Նոյան տապան» մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:

Ինչ վերաբերում է երկրի հայ համայնքի կյանքին, ապա Կորսունսկիի խոսքով, Իսրայելում հայկական մշակույթի «Նոյան Տապան» կենտրոնը միշտ բաց է հայերի եւ նրանց ընտանիքի անդամների համար. «Կոչ եմ անում Իսրայելում բնակվող բոլոր հայերին, դժվար կացության մեջ հայտնվելիս, դիմել մեզ, քանի որ այդ պահերին երբեմն օգնում է զրուցել եւ կիսվել մեր խնդիրներով: Ցանկացողների համար հրապարակում եմ մեր կենտրոնի էջը ֆեյսբուք սեցիալական ցանցում»:

Ի պատասխան հարցին՝ հայ համայնքից քանի՞ մարդ է լքել երկիրը, Կորսունսկին նշել է, որ նման միտում չկա. «Երկրի հայ համայնքի շրջանում ես նման միտում չեմ նկատում: Ես անձամբ եմ ծանոթ ընտանիքների հետ, ովքեր ամառային արձակուրդների ընթացքում հանգստացել են հայրենիքում եւ վերադարձել Իսրայել ու չեն փոխել իրենց ծրագրերը՝ չնայած Իսրայելում առկա իրավիճակին»:

Անդրադառնալով ընդհանուր իրավիճակին, Կորսունսկին ասել է. «Ցավոք, կործանման իրական անհանգստությունը, երեխաների համար վախը, քաղաքացիների շրջանում կորուստները մեզ համար սովորական պատկեր են դարձել: Մենք դեռ հույս ունենք, որ ռազմական գործողությունները շուտով կավարտվեն եւ թշնամական կողմերը կարող են հաշտեցման եզրեր գտնել, ինչը կկասեցնի սահմանի երկու կողմում սպանվածների եւ վիրավորների մասին վիճակագրությունը»: 

Հիշեցնենք, որ Հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հայտարարել էր ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների դեմ  «Անպարտելի ժայռ» գործողության մասին: Վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը նման քայլի է դիմել «բոլոր այլ հնարավորությունները սպառվելուց հետո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ