News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 26-ին վիրավորված ժամկետային զինծառայող, ագարակցի Գրիգոր Գրիգորյանի վիճակը ծանր է, վնասվել են թոքը, ստոծանին եւ լյարդը: Այս մասին NEWS.am-ին ասաց Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

«Քիչ առաջ ենք խոսել Ստեփանակերտի հոսպիտալի պետի հետ, ասաց, որ թոքն է ծակվել, ստոծանին ու լյարդն են վնասվել: Վիճակը ծանր կայուն է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ծնողներն էլ արդեն ճանապարհին են: Մտածում էինք, որ Երեւան կբերեն, բայց վիճակն էնքան ծանր է, որ վախենում են տեղափոխեն»,- ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ Գրիգոր Գրիգորյանը տան փոքր զավակն է, իրենից մեծ քույր եւ եղբայր ունի, ծնողներն էլ աշխատում են Պղնձամոլիբդենային գործարանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի լեյտենանտներին սպայական վկայականների հանձնման արարողության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը  Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում եւ Արցախի Հանրապետության շփման գծում մի քանի ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն -հետախուզական գործողությունները կանխելիս հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ