Իսրայելական բանակը հայտարարում է, որ պատրաստ է վերասկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում օդում, ցամաքում եւ ծովում, եթե պաղեստինյան գրոհայինները շարունակեն հրթիռներ բաց թողել հումանիտար հաշտությունից հրաժարվելուց հետո:
Իսրայելի իշխանություններն ընդունել են ՄԱԿ-ի առաջարկը 24-ժամյա հաշտության մասին, սակայն նախազգուշացրել են, որ պատրաստ են ռազմական գործողությունների ՀԱՄԱՍ-ի խմբավորման կողմից դրա խախտման դեպքում:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ չի համաձայնի հաշտության այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական զորքերը չեն լքել Գազան, իսկ աքսորված բնակիչներին թույլ չեն տվել վերադառնալ տուն:
Հուլիսի 8-ից նոր հակամարտության սկզբից ի վեր արդեն ավելի քան 1000 պաղեստինցի եւ 46 իսրայելցիներ է զոհվել: