News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այսօր՝ հուլիսի 29-ի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ հանգիստ է, իսկ գիշերվա կրակոցները եղել են անհավանական. բարեբախտաբար վիրավորներ չկան:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը, հակառակորդը դեռ այսպիսի ուժգնությումբ երբեք չէր կրակել:

«Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան, միայն նյութական վնասներ ենք կրել. ավտոտնակների դարպասներ, պատուհաններ են վնասվել: Բայց մեզ ուշադրություն ու աջակցություն է հարկավոր ոչ թե իշխանությունների կամ կառավարության, այլ հասարակ մարդկանց. միլիարդատերերը, որ Երեւանում հանգիստ նստած են, մեր շնորհիվ են հանգիստ, բայց չեն գնահատում ու ոչ մի կերպ չեն ցանկանում օգնել: Երեւանում Կարապի լճի մոտ Վարդավառ են նշում, իրար ջրում, իսկ Մովսեսում մարդիկ հրացանի գնդակների տակ են ջրոցի խաղում»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ երեկ երեկոյան ժամը 21:00-ից սկսած ադրբեջանական կողմը նախ կրակ է բացել դիրքերի ուղղությամբ, ապա հատուկ հրթիռի օգնությամբ լուսավորել սահմանամերձ գյուղերն ու սկսել կրակել:

«Միայն հայկական կողմի պատասխան հարվածից հետո են լռել ադրբեջանցիները: Օր օրի ավելի է ուժեղանում թշնամու կրակոցները»,- ավելացրեց Արարատ Ավալյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը կրակ էր բացել սահմանամերձ Մովսես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ին, սակայն ասել էր, որ «ահարկու» չէին այդ կրակոցները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ