News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Երկիրը միտումնավոր կործանման են տանում ՀՀ հեռուսաընկերությունները, հեռուստածրագրեը: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը՝ անդրադառնալով իրենց ընդվզման պատճառներին։

«Հեռուստաընկերությունները, որոնք փոխանակ դաստիարակեն, զվարճացնում են ամենալկտի եւ գռեհիկ մեթոդներով, դա մեր երեխաների եւ մեր հասարակության դեմ է: Վաղվա մեր երկրի տերերը նրանք են, իսկ իշխանությունը ջանք, եռանդ, ոչինչ չի խնայում, որպեսզի բարոյազուրկ դարձնի հայ հասարակությանը: Տարբեր հաղորդումների միջոցով ծաղրում են այնպիսի վեհ արժեքներ, ինչպիսին են հայրենասիրությունը, ընկերասիրությունը, ընտանիքի հանդեպ նվիրվածությունը, եւ քարոզում հակառակը: Ամենացավալին այն է, որ այս ամենը ծնողը երեխայի հետ դիտում է եւ ծափ տալիս ու չի հասկանում, թե ինչ է կատարվում»,- նշեց ամբաստանյալը:

Ավետիս Ավետիսյանի խոսքով՝ ինքը եւ իր ընկերները դուրս են եկել փողոց արժեքների հեղափոխության, քանի որ «իշխանությունն ամեն օր կաթիլ առ կաթիլ թունավորում է հասարակությանը»։

«Ես եւ իմ ընկերները չէինք կարող հանդուրժել, որ մեր եւ մյուսների երեխաների հանդեպ սրանք իրենց դիվերսիան կիրառեն, քանի որ այս ամենի արդյունքում ունենալու ենք այլասերված, լկտիացած սերունդ, որը չի կարող հայրենիք պաշտպանող լինել, չի կարող գիտնական, արդար դատավոր կամ  ազնիվ ոստիկան լինել: Ուղղակի իշխանությունը, բարոյազուրկ լինելով, ցանկանում է հասարակությանն էլ դարձնել այդպիսին, որպեսզի հեշտ լինի կառավարելը»:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ