News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում անցկացրած նախընտրական հանրահավաքից հետո գրկել է իրեն տված Վանա կատուն։ Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում մասնակցել է նախընտրական հանրահավաքի եւ արժանապատիվ կյանք խոստացել իրեն ընտրելու դեպքում։

Հանրահավաքի ավարտից հետո Էրդողանի կուսակիցները նրան են տվել Վանի խորհրդանիշներից մեկը համարվող Վանա կատու։ Վարչապետը գրկել է կատվին եւ շոյել։

Սոցկայքերում օգտատերերը բավականին զվարճալի մեկնաբանություններ են գրել Վանա կատվին սիրելու հետ կապված։ Մեկնաբանություններ գրողների մեծամասնությունը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Էրդողանի գրկում հայտնված փոքրիկ Վանա կատուն բավականին զայրացած է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ