News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում վրացական ռազմաբազայի տեղակայումը նպատակաուղղված է Վրաստանի ներքին խնդրիրների լուծմանը՝ թեեւ սովորաբար, բանակը արտաքին խնդիրներն է լուծում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Վրաստանում չգրանցված «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը՝ հավելելով, որ այդ մասին բացահայտ չի խոսվում:

Նրա խոսքով՝ ջավախահայությունը Վրաստանի իշխանությունների հետ խնդիրներ ունի. «Նախկին ռուսական ռազմաբազայի փոխարինումը վրացականվ վտանգավոր է, քանի որ այսօր մեր խնդիրները հենց Վրաստանի իշխանությունների հետ են, Վրաստան պետության շրջանակներում: Ես դեռ այն ժամանակ եմ ասել, որ Ախալքալաքում վրացական ռամաբազայի տեղակայումը ճիշտ չէ», - անհանգստություն հայտնեց ջավախեցի քաղաքական գործիչը: Ռստակյանն ընդգծեց, որ ապագայում Սամցխե-Ջավախեթիում տեղակայված բազան Ջավաքխի հայության իրավունքների համար պայքարի տեսակետից բացասական ազդեցություն կունենա: «Այսօրվա դրությամբ Վրաստանը փայլուն հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, հայ-վրացական հարաբերությունները, ինչպես ներկայացվում է, բարեկամական մակարդակի վրա են: Հարց է ծագում՝ այդ երկու պետությունների հարեւանությամբ բանակի տեղակայման իմաստն ու նպատակը ո՞րն է», - ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ գլխավորապես հայերով բնակեցված Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում՝ քաղաք Ախալքալաքում, նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի տեղում ռազմական վերապատրաստման կենտրոն կկառուցվի: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2019թ.: «Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Այստեղ խորհրդային բանակ է եղել, եւ այսօր այս վայրը նոր իմաստ է ստանում», - պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է «Վրաստանի նորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ