News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում 24 ժամով երկարացնել հրադադարը, հայտնել են Պաղեստինի պատվիրակության ներկայացուցիչները Կահիրեի բանակցությունների ընթացքում, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով BBC-ն:

Հրադադարի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը ստացվել էր օգոստոսի 13-ին, եւ դրա ժամկետը լրանում էր տեղի ժամանակով կեսգիշերին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը ջախջախիչ հարված կհասցնի, եթե ՀԱՄԱՍ-ը վերսկսի հրթիռակոծել Իսրայելի տարածքը: Ըստ նրա` բանակը «պատրաստ է ցանկացած սցենարի»:

Իսրայելը հուլիսի 7-ին Գազայի հատվածում սկսել էր «Անխորտակելի ժայռ» գործողությունը, որի նպատակն է դադարեցնել ՀԱՄԱՍ-ի գրոհայիննեի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը եւ ոչնչացնել թունելները, որոնցով վերջիններս ներթափանցում են Իսրայել:  Մեկ ամսից ավելի շարունակված մարտերի ընթացքում, որոնք այժմ դադարեցվել են հրադադարի շրջանակում,  զոհվել է 2 հազար պաղեստինցի եւ 66 իսրայելցի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ