News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայության (BND) նախկին պետ Հանս Գեորգ Վիկը կարծում է, որ Թուրքիային տարիներ ի վեր լրտեսելու պատասխանատվության մի մասը կրում է Գերմանիայի կառավարությունը: Այս մասին նա հայտնել է Mitteldeutsche Zeitung թերթում  տպագրված հարցազրույցում:

«Ես ահնար եմ համարում, որ դա ինքնակամ որոշում լիներ», - հայտարարել է Վիկը՝ նկատի ունենալով այն, որ  BND-ն չէր կարող լրտեսել ՆԱՏՕ-ում Գերմանիայի գործընկեր երկիր Թուրքիային՝ առանց կառավարության համապատասխան թույլտվության:

Նման գործողությունների պատճառը, ըստ Վիկի, հավանաբար, Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների հետ հարաբերությունների անորոշության գործոնն էր: 

«Ենթադրում եմ, որ նման որոշման պատճառն ավելի շուտ արտաքին քաղաքական նկատառումներն էին», - կարծում է Հանս Գեորգ Վիկը, ով BND-ն ղեկավարում էր 1985- 1990թթ., հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ