News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը կարծում է, որ նախագծային Stream Bulgaria ընկերությունը խախտել է  «Հարավային հոսք» նախագծի իրականացման աշխատանքները դադարեցնելու մասին իշխանություններին տված խոստումը, ասված է նախարարության հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է, որ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Վասիլ Շտոնովը օգոստոսի 11-ին որոշում էր ստորագրել՝ նախագծի շրջանակում ողջ գործունեության դադարեցման մասին՝ քանի դեռ այն չի համապատասխանեցվել ԵՄ օրենսդրությանը, սակայն օգոստոսի 12-ին ընկերությունը հայտարարել է կապիտալը մինչեւ  397,6 միլիոն լեւ (շուրջ 272 միլիոն դոլար) ավելացնելու վերաբերյալ որոշում ընդունելու մասին: Կապիտալի աճը գրանցվել է Բուլղարիայի արդարադատության նախարարության կողմից՝ օգոստոսի 18-ին:

«Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը կարծում է, որ South Stream Bulgaria-ի ղեկավարության գործողությունները չեն համապատասխանում Բուլղարիայի էներգետիկ հոլդինգի շահերին, եւ  մտադիր է դիմել  իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը հրամայել է դադարեցնել  «Հարավային հոսք» նախագծի բոլոր աշխատանքները, քանի դեռ այն չի համապատասխանում Եվրահանձնաժողովի պահանջներին:  Օգոստոսի 18-ին Բուլղարիայի էներգետիկ հոլդինգին հասցեագրված համապատասխան նամակը ստորագրել է էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Վասիլ Շտոնովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ