![](img/news/22/61/82/default.jpg)
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ այն գտել է տան կտուրից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: