News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկ Համազասպ Գեւորգյանը ալկոմետրով արտաշնչած օդի քանակությամբ որոշել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է: Այս մասին մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց վկա, բժիշկ Համազասպ Գեւորգյանը:

«Ես Վարդան Պետրոսյանին տեսել եմ 2-5 րոպե։ Նա պառկած էր պատգարակին, բանավոր  հարցրել եմ ՝ խմած է, թե ոչ, ասել է՝ ոչ: Հետո ալկոմետրով ստուգել ենք խմածությունը: Այդ սարքն ունի մուշտուկ, որը փչել է, ցույց է տվել 0 թիվը, գրանցել ենք, որ նա սթափ է: Նրա վիճակը ծանր էր, ճնշումն ընկել էր, պառկած էր սիստեմայի տակ, ուներ շնչառական խնդիրներ, հնարավոր է ՝ փչած օդը բավարար չլիներ ստուգելու համար, որքան կարողացել ենք, ստուգել ենք»,- ասաց վկան՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանի հագուստից ալկոհոլի հոտ չի առել:

Հայցվոր կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հարցեր ուղղեց վկային՝ նրա կազմած խմածության  արձանագրության եւ դրա կրկնօրինակի վերաբերյալ: Դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն առարկում էր հարցերին, ընդհատում էր՝ ասելով, որ հարցերը կրկնվում են: Նիկոլայ Բաղդասարյանը վիճեց նաեւ դատավոր  Վաղինակ Մկրտչյանի հետ, որը պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց:

Ռուբեն Բալոյանը նշեց, որ դեպքի օրը բժշկի կազմած արձանագրության մեջ եւ դեպքից ամիսներ հետո Նիկոլայ Բաղդասարյանի հարցմամբ տրված կրկնօրինակում բժշկի ստորագրությունները տարբեր են:

Բժիշկն ասաց, որ երկու տեղում էլ իր ստորագրություններն են, պարզապես հերթապահությունից հոգնած է եղել, այդ պատճառով հնարավոր է՝ մի փոքր տարբեր են ստացվել:

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ