Ավստրալիան պատրաստվում է զենք մատակարարել քրդական «փեշմերգա» զինված խմբավորումներին, որոնք Իրաքում պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ:
Երկրի զինված ուժերի ղեկավար, ավիացիայի մարշալ Մարկ Բինսկինը հայտարարել է, որ զենքը քրդերին օդից չեն նետելու: Մատակարարումները վերահսկելու համար ավստրալական ինքնաթիռները վայրէջք են կատարելու, այնուհետեւ զենքն առձեռն փոխանցելու են քրդական պաշտոնական ներկայացուցիչներին:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, Բինսկինն ասել է, որ քրդերն ավստրալական զինվորականներից կստանան նաեւ ռեակտիվ հակատանկային նռնականետեր, ականանետեր եւ տարատեսակ զինամթերք: