Իրաքում ամերիկյան ռազմական գործողությունների արժեքը՝ ներառյալ օդային հարձակումներն ու հետախուզական թռիչքները, հուլիսի կեսերին հասել է 560 մլն դոլարի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:
«Gazeta.ru»-ն, վկայակոչելով «The Christian Science Monitor»-ին գրում է, որ Քիրբին պատմել է, թե Իրաքում ռազմական գործողությունների օրական միջին ծախսը կազմում է 7.5 մլն դոլար:
Նրա խոսքով՝ հունիսին ծախսերն ավելի քիչ էին, սակայն կտրուկ աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսել է երկրի հյուսիսում օդային հարվածներ հասցնել: