News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդեւին մաղթել է քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման եւ նրա քաղաքացիների բարեկեցության:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար:

 Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը հետագայում եւս ուղղված կլինեն առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանը, հումանիտար բնագավառում ավանդական սերտ կապերի ընդլայնմանը եւ երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ՌԴ հարաբերությունների խզումը. Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Sputnik-ին
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի...
ՌԴ ԱԳՆ-ում տեղեկացրել են Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու պլանների մասին
Մոսկվան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում...
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ