News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Գորիսի քաղաքապետի ընտրություններից հետո ստեղծված լարված իրավիճակի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձի, դրա հետ կապված Սյունիքում անցկացվող ստորագրահավաքի և քաղաքական հայացքների համար իր քրեական հետապնդումների մասին NEWS.am-ը զրուցել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանի հետ:

Պարոն Սաֆարյան, Գորիսի քաղաքապետի ընտրություններից հետո ի՞նչ փոխվեց Գորիսում։

Ժողովրդի, երիտասարդության, ուսանողության և ընդհանրապես ցանկացած կիրթ մարդու հոգու ճիչն էր պայքարել ընդդեմ հին ռեժիմի պահպանման: էդ քաղաքապետի ընտրություններն էն գլխից գլխատեցին՝ թողնելով ընդամենը մեկ թեկնածուի, ամբողջ քաղաքի երիտասարադությունը հավաքվել էր և ուզում էր փոփոխություն: Էստեղ ոչ թե Տիգրան Կարապետյանի հարցն էր, այլ փոփոխություն էին ուզում: Ոչ մեկ չի ուժում ռեժիմի գաղութային օրենքներով ապրել, և փաստորեն, քսաներկու տարի է՝ Գորիսում գաղութային ռեժիմ է, այդ գաղութային ռեժիմի դեմ ենք պայքարում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այսքան մարդ քաղաքից դուրս գալիս՝ սոցիալական անարդարությունից, իսկ էս քսաներկու տարում սոցիալական անրդարություններն էին, որ տիրում էին Գորիսում կամ ընդհանրապես Սյունիքում: Իսկ ո վքե՞ր են ուզում հին ռեժիմի պահպանումը՝ այն մարդիկ, ովքեր որոշակի մշակույթ չունեն իրենց մեջ, բայց ձգտում են ավելիին: Չտիրապետելով  որևէ մասնագիտության, միշակույթի՝ ուզում են հասնել նրան, որպեսզի նսեմացնեն կրթություն ստացած մարդկանց: Այս քսաներկու տարում տեղի է ունեցել մտավորականության դեմքի աղճատում ամբողջ Սյունիքում:

Ասում են՝ հիմա Սյունիքում ստորագրահավաք է կազմակերպվում ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի վերադարձի:

Էն  մարդիկ, ովքեր սոցիալապես անապահով են, ովքեր աշխատանք ունեն, մի կերպ իրենց գոյությունը պահպանում են, այ էդ մարդկանց վրա ճնշում գործադրելը շատ հեշտ է, տանում են ստորագրելու. բա խնդրում եմ ասեք՝ դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ եք: Էտ մարդն ասի՝ կողմ եմ, վատ է, քանի որ ինքը խորքային չի ուզում այդ ռեժիմը:  Ասի՝ դեմ եմ, կարող է աշխատանքից զրկվի: Այ էս է հարցը:

Ընտրություններից հետո Ձեր դեմ քրեական գործ է հարուցվել, իբր ստիպել եք Սուրիկ Խաչատրյանի թիկնապահին քվեարկել Ձեր նախընտրած թեկնածու օգտին, ի ՞ նչ կասեք այս մասին։

Կեղծ ցուցմունք է տվել Նիկոլը: Մամուլում նշված է՝ Նիկոլայ Ա.։ Էլ չեն ասում, թե ով է. մեր հանրակացարանի պահակն էր, աշխատանքի չեր գալիս, ազատել եմ, և մարդիկ կեղծ ցուցմունք են տվել, իբր Նիկոլին համոզել եմ, որ  քաղաքապետի ընրության ժամանակ Տիգրան Կարապետյանի օգտին քվեարկիր, դավաճանիր քո շեֆին և ձայնդ տուր Տիգրան Կարապետյանին: Աբսուրդ մի բան է. էն Նիկոլին, որը պատրաստ է իր ղեկավարի հրամանով ամենաստոր արարքները անելու, մինչև մարդասպանություն, ինքնահրկիզում: Ես էլ այնքան միամիտ մարդ եմ, որ Գորիսի էս բարքերին ծանոթ չեմ, Նիկոլին համոզել եմ, որ քո ղեկավարին դեմ գնա: Այն դեպքում, որ Նիկոլի ձայնն ինձ պետք չէր: Բայց ասեմ ձեզ, որ ժողովուրդն էլ նախկինը չէ, ոչ էլ հիմա այդքան շատ վախենում են՝ մարզպետ ում կդնեն և այլն, բայց, իհարկե, դա կազդի որոշակի խավերի վրա, որոնք կհիասթափվեն ու կփորձեն իրենց հետագա ճակատագիրը կապել այլ երկրներ, կամ այլ քաղաքների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ