Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն արտասահմանյան երկրներին մեղադրել է «վտանգավոր ֆենոմեն» ստեղծելու մեջ` ի դեմս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, փոխանցում է Agence France-Presse-ը:
«Ֆրանկեյնշտեյնը վերածնվել է` իր ստեղծողներին հետապնդելու համար», — հայտարարել է Զարիֆը Վաշինգտոնի մամուլի ասուլիսում:
Ըստ նրա` իսլամիստ գրոհայինները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությունների ուղիով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ ԻՊ-ը «ցանկանում է վերացնել մարդկությանը»: