News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սառը պատերազմի» ժամանակ ամերիկացիները մտադրվել էին Լուսնի վրա միջուկային ռումբ պայթեցնել, գրում է «Newsweek»-ը՝ վկայակոչելով առաջին անգամ հրապարակված գաղտնի փաստաթղթերը: Այդ նյութերում բերվում են ԱՄՆ-ի նաեւ այլ գաղտնի ծրագրեր՝ կապված ԽՍՀՄ-ի հետ «տիեզերական մրցավազքի» հետ: Ինչպես նշում է պարբերականը, խոսքը «խելառ» եւ երբեմն «տարօրինակ» գործողությունների մասին է:

Շատ սխեմաներ մշակել են ամերիկացի զինվորականները, որոնց հետաքրքրում էին Լուսնի կիրառման հնարավորությունները մարտական գործողությունների համար: Մասնավորապես, քննարկվում է այնտեղ ռազմաբազայի ստեղծման հարցն ԱՄՆ-ի շահերի պաշտպանության «Project Horizon» ծրագրի շրջանակներում եւ Երկրին ու տիեզերքին հետեւելու համար: Որոշ հետազոտություններում Վաշինգթոնին խորհուրդ էին տալիս Լուսնի մոտ կամ Լուսնի վրա միջուկային զենք կիրառել՝ «լուսնի ցնցում» կազմակերպելու եւ ռուսներին ահաբեկելու համար, նշվում է հոդվածում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Բացի այդ պարբերականը գրում է այն մասին, թե ինչպես է ԿՀՎ-ն մի քանի ժամով «պարտքով վերցրել» խորհրդային լուսնային հրթիռը, որը ներկայացված էր ցուցահանդեսում, ընդ որում ռուսներն այդ մասին իբր այդպես էլ չեն իմացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ