News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ Հայաստանում ներքաղաքական կյանք չկա, նույնիսկ եռյակի հանրահավաք հրավիրելը ոչինչ չի փոխի երկրում: Այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը նշեց, որ պարզ չի, թե հոկտեմբերի տասից հետո ինչ է անելու կամ ինչ է պահանջելու ընդդիմությունը:

«Հանրահավաք, հասկացանք, խոսում են, ինչ-որ բան են ասում, բայց ո՞րն է լինելու հետագա քայլը: Անում են, անելո՞ւ համար, թե՞ ունեն կոնկրետ նպատակ: Իշխանափոխությո՞ւնն է նպատակը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ես չեմ լսել իշխանափոխություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է իշխանափոխության մասին, բայց ինքը ոչինչ է առանց ԲՀԿ-ի: Նույն վիճակը իշխող կուսակցությունում էլ կա: Ո՞վ է տեսել, որ նախագահը կանչի խմբակցությանն ու ասի` գնացեք գործի: Ամոթ ա, զավեշտ ա սա»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանի կարծիքով` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանում, պետք է հետեւել ուկրաինական դեպքերին:

Նշենք, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») հանրահավաք է հրավիրել հոկտեմբերի տասին Ազատության հրապարակում: ՀՅԴ-ն համատեղ հանրահավաքին չի մասնակցելու, քանի որ ի տարբերություն մյուս ուժերի, կողմ է սահմանադրական բարեփոխումներին, իսկ հանրահավաքում այդ մասին անպայման խոսք է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ