News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Շնորհիվ հայ երիտասարդ զինծառայողների քաջության, ինչպես նաեւ փորձառու կամավոր զինվորների, հայկական կողմը կարողացել է հետ մղել հակառակորդին, կարողացել է արժանի հարված հասցնել եւ զսպման մեխանիզմներ ստեղծել: Այդ մասին սեպտեմբերի 20-ին «Հայաստան-սփյուռք» 5-րդ ֆորումին մասնակից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում լարվածության սրմանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ադրբեջանական կողմը փորձում է լարվածություն ստեղծել եւ հայկական կողմերի հետ խոսել ուժի լեզվով: «Մեզ համար շատ կարեւոր է երկխոսությունը, ոչ թե հարկադրանքը, բայց այսօր մենք նույնպես արդեն հակառակորդի հետ խոսում ենք հարկադրանքի լեզվով, որպեսզի նա հասկանա, թե դա ինչ է նշանակում»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ ամռանը տեղի ունեցած իրադարձություններըմ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ բանակն անհրաժեշտություն է: «Ու դեռ շատ երկար տարիներ հայկական բանակը ժողովրդի անվտանգության երաշխավորն է լինելու: Մենք կարողանում ենք պաշտպանել մեր հայրենիքի սահմանները առանց որեւէ երրորդ ուժի: Աշխարհում չկա այլ հակամարտության գոտի, որտեղ առանց խաղաղապահների պահպանվում է հարաբերական անդորրը: Դա վկայում է այն մասին, որ հայկական բանակը պատրաստ է կատարել իր առջեւ դրված խնդիրները, չնայած ադրբեջանական կողմի ռազմաշունչ հռետորությանը»,-ամփոփել է պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ